• [email protected]
  • (+374) 33-077-088
  • 2303, ՀՀ, ք․Հրազդան, Գործարանային փ․ 1
  • Գլխավոր
  • Գործարան
    • Արտադրանքի առանձնահատկությունները
    • Գործարանի պատմությունը
  • Սերտիֆիկատներ
  • Հետադարձ կապ

ԳՈՐԾԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

     Հրազդանի ցեմենտի գործարանը շահագործման է հանձնվել 1970 թվականին լինելով Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ստորաբաժանում, որը 1977թ. վերածվել է Հրազդանի ցեմենտի գործարանի:Ընկերության արտադրանքը օգտագործվում է Հայաստանում,արտահանվում է Անդրկովկասյան հանրապետություններ և Ռուսաստան: Մեր արտադրանքի 80% -ը մատակարարվել է ԽՍՀՄ-ում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարության համար: Գործարանը գտնվում է Հրազդան քաղաքում, զբաղեցնում է 540 հազար քառակուսի մետր տարածք: Գործարանը ունի երկու արտադրական գծեր,որոնց հզորությունը կազմում է 1,2 մլն տոննա ցեմենտ և 1 մլն տոննա կլինկեր մեկ տարվա ընթացքում: Գերազանց հումքը, սեփական կրաքարի և կավի հանքերը հանդիսանում են Հրազդանի ցեմենտի գործարանի զարգացման նախադրյալը: Գործարանը մասնագիտացված է ավելի քան 10 տեսակի պորտլանտ ցեմենտ մակնիշի արտադրանքով: Ներկայումս արտադրվում է պորտլանտ ցեմենտ Մ400, Մ500, Մ600 բարձր որակի, ինչպես նաև սուլֆատակայուն և ճանապարհային 500 մակնիշի ցեմենտ: Գործարանում արտադրվում է նաև բարձր որակի ապրանքային կլինկեր: Ի շնորհիվ բարձր որակի գործարանի արտադրանքը օգտագործվում է տարբեր շինությունների և կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների շինարարության մեջ (կամուրջներ, ջրամբարներ, ճանապարհներ, ստորգետնյա անցումներ և այլն):

Հասցե

2303, ՀՀ, ք․Հրազդան, Գործարանային փ․ 1

Հեռախոսահամար

(+374) 33-077-088 (Ընդունարան)

Էլ. հասցե

[email protected] (Մարկետինգ)

© "System to system"-ի և "Yell.am"-ի համատեղ նախագիծ