• [email protected]
  • (+374) 33-077-088
  • 2303, ՀՀ, ք․Հրազդան, Գործարանային փ․ 1
  • Գլխավոր
  • Գործարան
    • Արտադրանքի առանձնահատկությունները
    • Գործարանի պատմությունը
  • Սերտիֆիկատներ
  • Հետադարձ կապ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հրազդան ցեմենտի գործարանի արտադրանքի առանձնահատկությունները

  «Հրազդան Ցեմենտ» գործարանը մեր տարածաշրջանում միակն է, որ արտադրում է եվրոպական և ամերիկյան ստանդարտներին համապատասխանող M400-Д 20, M500-Д 0 և M600-Д 0 մարկայի հատուկ նշանակության (ինչպես նաև սուլֆատակայուն) ցեմենտներ (ԳՕՍՏ 31 108-2003)։ Նշված արտադրանքի առանձնահատուկ առավելությունը կայանում է նրանում, որ դրանք իրենց միներոլոգիական բաղադրությամբ մոտ են չափավոր էգզոթերմիա ունեցող ցեմենտների, այսինքն բետոնի կարծրացման սկզբնական ժամանակահատվածում ջերմության դանդաղ անջատումով՝ շնորհիվ C3A-ի, որը կազմում է մինչև 6%։ Ինչը եղանակային տաք պայմաններում նպատակահարմար է օգտագործել ինչպես բետոնային աշխատանքների, այնպես էլ ճանապարհաշինության, թունելների, մետրոյի, ստորգետնյա կառույցների, կամուրջների, ինչպես նաև՝ ատոմային էլեկտրակայանների, ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի, ջրամբարների շինարարության, վերանորոգման աշխատանքների և այլ հատուկ նշանակության շինարարական աշխատանքների իրականացման համար։  

Ընկերությունն առաջարկում է Հրազդանի ցեմենտի գործարանի  արտադրության բարձրորակ ցեմենտ: Գործարանի արդիականացված արտադրական տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել Հայաստանի և միջազգային ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված բարձրորակ սուլֆատակայուն պորտլանդ, ինչպես նաև հատուկ նշանակության ցեմենտ (M400-Д 20, M500-Д 0 և M600-Д 0)։

Մասնավորապես «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ն միակն է տարածաշրջանում, որը  ցեմենտն արտադրում է թաց եղանակով, հատուկ անհրաժեշտ հավելանյութերի ավելացմամբ, ինչի շնորհիվ ստացվում է հումքի համասեռ զանգված։ Նման տեխնոլոգիայի օտագործումը էապես բարձրացնում է արտադրանքի որակը և ապահովում բոլոր շինարարական պահանջները։ Հարկ է նշել, որ Ընկերության ցեմենտը ամբողջությամբ համապատասխանում է ցանկացած հատուկ նշանակության կառույցների համար նախատեսված պետական շինարարական ստանդարտների պահանջներին։

Այսինքն՝ Ընկերության կողմից արտադրվող բարձրակարգ ցեմենտը, միակն է տարածաշրջանում,  որը համապատասխանում է Հայաստանում (ՀՀ ԳՕՍՏ 31 108-2003), ավելին՝ միջազգային գործող քաղաքաշինական նորմերին՝ կամուրջների, թունելների, ճանապարհների, թռիչքուղիների, հիդրոտեխնիկական, ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների և այլ կապիտալ շինարարության կառուցման համար:

«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի արտադրած ցեմենտն ամբողջովին հարմարեցված է Հայաստանի և մերձակա երկրների կլիմայական պայմաններում օգտագործման համար։

Մեր ցեմենտը տարիներ շարունակ իր բարձր որակի շնորհիվ խնայել է սպառողի միջոցների մոտ 20%-ը:

Մենք գնահատում ենք Ձեր համագործակցությունը և պատրաստ ենք փոխշահավետ առաջարկների քննարկմանը:   

Հասցե

2303, ՀՀ, ք․Հրազդան, Գործարանային փ․ 1

Հեռախոսահամար

(+374) 33-077-088 (Ընդունարան)

Էլ. հասցե

[email protected] (Մարկետինգ)

© "System to system"-ի և "Yell.am"-ի համատեղ նախագիծ